Մոսկվան ակնկալում է, որ Հայաստանի իշխանությունները թույլ չեն տա դպրոցներ տեղափոխել 8-րդ դասարանի պատմության դասագիրքը, որը խեղաթյուրում է 18-րդ դարավերջի և 19-րդ դարասկզբի Հարավային Կովկասի իրադարձությունները՝ ասված է ՌԴ ԱԳՆ հաղորդագրության մեջ: Ըստ այդմ՝ դասագրքի գլուխներից մեկում «Արևելյան Հայաստանի բռնի միացումը Ռուսաստանին» սադրիչ վերնագրով վերանայվել են 1826-1828 թ.թ. ռուս-պարսկական պատերազմի արդյունքներն ու Թուրքմանչայի պայմանագիրը կոչվել է Արևելյան Հայաստանի «բռնակցում»:                
 

ԿԳԲ-ՈՒՄ ԱՆՆԿԱՏ, ՍԱԿԱՅՆ ԼՈՒՐՋ ԿԱԴՐԱՅԻՆ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՆ ՏԵՂԻ ՈՒՆԵՆՈՒՄ

ԿԳԲ-ՈՒՄ ԱՆՆԿԱՏ, ՍԱԿԱՅՆ ԼՈՒՐՋ ԿԱԴՐԱՅԻՆ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՆ ՏԵՂԻ ՈՒՆԵՆՈՒՄ
03.02.2012 | 00:00

Քաղաքական վերլուծաբանների, խաղացողների համար այսօր էական են ոչ միայն անեկդոտներն ու «ֆլիրտային» ճեպազրույցները «լրջորեն» վերլուծելը, այլև հաշվելը` ուժային կառույցները, ի տարբերություն 98-ի, ո՞ւմ «տակ» են:
Հաշվում են, հաշվում ու գտնում, որ` Սերժի:
Ընդ որում, մինչև վերջերս Ազգային անվտանգությունը «կենտրոնում» էր կարծես (այնտեղ Ռուսիո «քյարթու» կադրեր շատ կան. հարկ ենք համարում ֆիքսել նաև, որ Գորիկ Հակոբյանը եզակի պրոֆեսիոնալ է, որին նույն Սերժն անչափ բարձր է գնահատում):
Իսկ ինչ վերաբերում է Սեյրան Օհանյանին և Վովա Գասպարյանին, ապա, բացի պրոֆեսիոնալ լինելուց, նրանք, ինչպես Գորիկ Հակոբյանը, սահմանադրական կարգը «հեղաշրջելուն» դեմ «տղերք» են (հիշենք, որ մեկ տարի առաջ Սեյրան Օհանյանին «հարկավորները» փորձել էին խոստումներով դեպ իրենց քաշել, հասկացնել` դուրս գալ երկրի նախագահի թիմից, Սեյրան Օհանյանը ոչ միայն կտրուկ մերժել էր, այլև այդ մասին տեղյակ պահել նախագահին. դրանով է բացատրվում նաև բանակի և Սեյրան Օհանյանի դեմ այսքան երկար տևող քարոզչական դառնաղի պատերազմը): Ինչևէ:
«Տեղյակ» ենք, որ վերջերս փոխվել է անվտանգության ծառայության սահմանադրական կարգի պահպանման վարչության պետը (ասում են` նախկին պետը Քոչարյանի, Տեր-Պետրոսյանի նկատմամբ բավականին լոյալ մարդ էր). այդ պաշտոնում նշանակվել է ոչ անհայտ Հրանտ Եպիսկոպոսյանը, ոը նույնպես «էպեջա» պրոֆեսիոնալ է: Եվ ոչ միայն:
Հիշենք, որ սահմանադրական կարգի պահպանման վարչությունը խիստ «առանցքային» է. քաղաքական վերլուծություններն ու ինֆորմացիաները բացառապես նրա «խողովակներով» են «տարուբերվում, տիրապետվում, արտածվում»:
ՈՒ սա միակ տեղաշարժը չէ համակարգում. որոշ գնահատումներով` սպասվում է, որ Արզուման Հարությունյանը կդառնա Գորիկ Հակոբյանի առաջին տեղակալը (իսկ ներկայիս առաջին տեղակալ Ռոմիկ Հարությունյանը կմնա պարզապես տեղակալ), ինչը նույնպես հետաքրքիր է: Եթե ոչ ավելին:
«Ըսե՜նց» բաներ:
Կարմեն ԴԱՎԹՅԱՆ

Դիտվել է՝ 2925

Մեկնաբանություններ